|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բրազիլիայում մեկնարկել է Spira («Շնչիր» կամ «Ապրիր») նախագիծը, որի հեղինակները փորձում են իրենց մշակած համակարգով խոսքի վերլուծության հիման վրա հայտնաբերել կորոնավիրուսին բնորոշ շնչառական խանգարումները: Սան Պաուլուի համալսարանի գիտնականների աշխատանքի մասին, ըստ yerkir.am-ի, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Սան Պաուլուի համալսարանի բժշկական ֆակուլտետին կից հիվանդանոցի աշխատակիցները, նաև Մաթեմատիկայի և վիճակագրության ինստիտուտի աշխատակիցները մշակել են համակարգ, որը հնարավորություն է տալիս հայտնաբերելու շնչառական խանգարումները նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու վաղ փուլում:
Գիտնականների ուշադրությունը գրավել է այն, որ շնչառական անբավարարության ժամանակ պացիենտների խոսելաձևը փոխվում է: «Գաղափարը շատ պարզ է: համակարգը վերլուծում է մարդու խոսքը` ձայնագրված, օրինակ, հեռախոսով, և հայտնաբերում շնչառության խանգարումները, որոնք ցույց են տալիս, որ շտապ բժշկական օգնություն է անհրաժեշտ»,- պատմել է Spira նախագծի հեղինակներից Մարսելո Ֆինջերը:
Համակարգը մշակելիս գիտնականները ուսումնասիրել են կորոնավիրուսով պացիենտների խոսքի օրինակներ: Արհեստական ինտելեկտին մոտ ալգորիթմներով վերլուծությամբ ստացվել են տվյալներ, որոնք ներկայումս կարելի է կիրառել կորոնավիրուսով պացիենտների շնչառական խնդիրների հայտնաբերման համար: