|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրում է.
«Չէ, ես արդեն հրաժարվում եմ հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում իշխանությունը, երբ այս ահավոր սոցիալական իրավիճակի ժամանակ քննարկում է գույքահարկի բեռը քաղաքացիները մոտ ավելացնելու դրույթները։
Հա, չմոռանամ ասել, որ հենց ի սկզբանե մենք դեմ էինք գույքահարկի համատարած բարձրացմանը և բազմաթիվ անգամներ առաջարկել ենք, որ օրինակ բարձրացնեն թանկարժեք գույքի գույքահարկը, իսկ միջին և ցածր կարգի գույքին ձեռք չտան։
Ի վերջո թանկացրեք դղյակների, շքեղ առանձնատների, կամ էլիտար բնակարանների գույքահարկը , բայց հասարակ քաղաքացիներին ձեռք մի՛ տվեք...
Մարդ արդեն հոգնում է այս համատարած աբսուրդից։
Հ.Գ. Անպայման պետք է կասեցվեն բոլոր այն օրենքները և կարգավորումները ,որոնք փաստացի կարող են հանդիսանալ միջին կարքի գույքի գույքահարկի թանկացման պատճառ` այս ծանր սոցիալական իրավիճակում»: