|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հունիսի 11-ին ԱՀ Ազգային Ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է կայացել ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ:
Հանդիպման նպատակը ԱՀ մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման հետ կապված մի շարք հարցերի քննարկումն էր:
Խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը նշել է, որ ՄԻՊ գրասենյակի կողմից զգալի աշխատանք է կատարվել: Խմբակցության ղեկավարը ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը հրավիրել է սոցիալական խնդիրներ ունեցող խմբերի իրավունքների պաշտպանության, բազմազավակ ընտանիքներին հատկացվող բնակարանների չափորոշիչների պահպանման վրա, նաև կարևորել ԱՀ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը:
Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ՄԻՊ աշխատանքների ուղղությունները, տեղեկացրել, որ ներկայումս փորձագետների օգնությամբ առանձին ոլորտների ուսումնասիրություններ են իրականացնում:
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցել Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրների բարձրաձայնմանը և լուծմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև փորձագիտական աշխատանքներում ՀՅԴ կառույցի միջոցով սփյուռքահայ մասնագետների ներգրավման և փորձի փոխանակման հարցը: