|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 100 կողմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց համար, այլ անձանց հետ համահավասար հիմունքներով, ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված, ինչպես նաև միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին և նորմերին, միջազգային պայմանագրերին համապատասխան, ապահովել քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմաններ, հասարակության կյանքում նրանց հավասար մասնակցության և արդյունավետ սոցիալական ներառումը: