|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ երկրում բողոքի ցույցերի շարունակվելն անընդունելի է: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Վարչապետը նշել է, որ ակցիայի այն մասնակիցները, որոնք խախտում են կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված անվտանգության կանոնները, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Վարչապետի խոսքով, «Black Lives Matter» ակցիան ծավալվեց շատ ավելի քաղաքական դրդապատճառով՝ ձախ օրակարգով: Նա ակցիայի դեմ հանդես եկավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Վիկտորիա նահանգում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը վարակվել է կորոնավրուսով:
Օրեր առաջ մի քանի հազար մարդ Ավստրալիայում բողոքի ակցիա է կազմակերպվել միանալով ԱՄՆ-ում սկզիբ առած «Black Lives Matter»շարժմանը, որ սկսվել էր ոստիկանի գործողություններով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանվելու հետևանքով: Ակցիայի կազմակերպիիչները ներկաներին բաժանել են դիմակներ և ախտահանիչ նյութեր: