|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրատապ հավաք է հրավիրել: Այս պահին ԲՀԿ քաղխորհրդի անդամները շտապում են Ծառուկյանի հետ հանդիպմանը, որն ավանդաբար անցկացվում է նույն վայրում:
Իվետա Տոնոյանը Yerevan.today-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները՝ ընդգծելով, որ հանդիպման օրակարգում ներքաղաքական հարցերի շուրջ որոշակի քննարկուներ են, հատկապես ԲՀԿ առաջնորդի վերջին հավաքին հետևած քաղաքական հայտարարությունների ու իրադարձությունների զարգացումներին պատասխան ԲՀԿ հետագա անելիքները: Կշանակի՝ այսօր կլինեն նաև խիստ որոշակի հստակեցումներ՝ խորհրդարանական երկրորդ մեծ ուժի առաջիկա անելիքների վերաբերյալ:
Ենթադրվում է՝ երեկվա ինֆորմացիոն տհաճ արտահոսքից հետո Գագիկ Ծառուկյանն այսօր կտրուկ քայլերի մասին հայտարարություն կանի։ Իսկ կհնչեցնի՞ վարչապետի հրաժարականի պահանջի մասին, կիմանանք մոտ մեկ ու կես ժամ անց՝ նիստի ավարտին: