|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երկրում ահագնացող առողջապահական դժոխքի, սոցիալ-տնտեսական կատաստրոֆայի և ձեռառնոցի դարձած պարետատան ֆոնին Նիկոլը փոխում է ոչ թե այդ ձախողումները տված ոլորտների պատասխանատուներին, այլ ուժային ողջ բլոկը:
Ի՞նչ է սա նշանակում:
1. Նիկոլը պայքարում է ոչ թե կորոնավարակի դեմ և մարդկանց առողջության համար, այլ բացառապես սեփական իշխանությունը պահելու համար:
2. Նիկոլը արձանագրում է, որ կիսում է ողջ պատասխանատվությունը երկիրն աղետի հասցրած ոլորտային ղեկավարների գործողությունների համար:
3. Հողը Նիկոլի ոտքերի տակից սրընթաց է գնում, նա կորցրել է իրավիճակի նկատմամաբ վերահսկոողությունը:
4. Սպասվում է ռեպրեսիվ նոր ալիք, որը, սակայն, կլինի ընդամենը Նիկոլի գժապետության վախճանի ագոնիան:
5. Երկրում արձանագրված կառավարման ճգնաժամը օրեցօր վերածվում է քաղաքականի, որի միակ հանգուցալուծումը Նիկոլի հրաժարականն է»։