|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մի շարք երկրներում մայիսի 25-ին նշվում է Կորած երեխաների միջազգային օրը (International Missing Children’s Day). այս մասին գրում է Calend.ru-ն, նշելով՝ կորած երեխաների հիշատակին նվիրված միջազգային օր սահմանելու գաղափարը ծագել է Ամերիկայում, իսկ Օրվա խորհրդանիշն է կապույտ անմոռուկը։
1979 թվականի մայիսի 25-ին դպրոցից տուն գնալու ճանապարհին անհետացել է 6-ամյա ամերիկացի Էվիան Փեյթսը (Etan Patz), որն այդպես էլ չգտնվեց։ Երեխայի անհետացումից չորս տարի անց՝ 1983 թվականի մայիսին, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը Միացյալ Նահանգներում մայիսի 25-ը հայտարարեց Կորած երեխաների ազգային օր։ Հաջորդ տարի՝ 1984 թվականին, ԱՄՆ-ում հիմնադրվեց Կորած ու շահագործման ենթարկված երեխաների որոնումների ազգային կենտրոնը (National Center for Missing and Exploited Children, NCMEC): 1997 թվականի մայիսին ամերիկյան նախաձեռնության օրինակով հիմնադրվեց Կորած ու շահագործման ենթարկված երեխաների որոնման միջազգային կենտրոնը (ICMEC), որի նախաձեռնությամբ էլ ի վերջո մայիսի 25-ը հռչակվեց որպես Կորած երեխաների միջազգային օր։