|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայում արգելափակվել է գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության Ստամբուլի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի թվիթերյան օգտահաշիվը։
Չնայած պատճառը հայտնի չէ` A Haber գործակալությունը նշում է, որ ընդդիմադիր գործիչն իբր աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին և ռազմական հեղաշրջման կոչ է անում։ Մայիսի 17-ի գրառման մեջ Քաֆթանջըօղլուն քննադատում էր երկու լրագրողների ձերբակալությունը։
Նշենք, որ Քաֆթանջըօղլուն բազմիցս է անդրադարձել Հայոց ցեղասպանությսն թեմային, որի պատճառով բազմիցս է քննադատության և հետապնդումների ենթարկվել ազգայնականների կողմից։