|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Թուրքիայում Ամասիայի քաղաքապետարանի անդամները, ովքեր իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներ են, սելֆի անող արքայազնի արձան են տեղադրել. տեղեկացնում է Sozcu-ն:
Նման քայլը քննադատության է արժանացել ընդդիմադիր կուսակցության կողմից: Ամասիայում ընդդիմադիր պատգամավոր Ռամիզ Թոփալն իր դժգոհությունն է հայտնել, թե քաղաքում խցանումների դեմն առնելու համար ոչ մի քայլ չի ձեռնարկվում, սակայն հսկայական գումարներ են ծախսվում նման բաների համար:
Հիշեցնելով օրեր առաջ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի հրամանով տեղադրված` դինոզավրի արձանի մասին՝ պատգամավորը նշել է, որ Էրդողանի կուսակցության անդամները միմյանց հետ մրցակցության մեջ են մտել նման անհասկանալի երևույթների հարցում:



