|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սաուդյան արքայազնի այցը ԱՄՆ. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նրա` Սաուդյան արքայազնի այցը Վաշինգտոն այդ երկրների երկկողմ հարաբերությունների հարցն է, իսկ Մոսկվան հարգանքով է վերաբերվում երրորդ երկրների` միմյանց հետ ունեցած հարաբերություններին:
Պեսկովի խոսքով` Ռուսաստանն, իր հերթին, պետք է զարգացնի հարաբերությունները Էր Ռիադի հետ և զբաղվի վերջերս Սաուդյան թագավորի Մոսկվա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պամանավորվածությունների իրականացմամբ: