|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է հանդիպի Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ Արգենտինայում` «Մեծ քսանյակ»-ի գագաթաժողովի շրջանակում. հայտնում է Газета.ру-ն: Այդ մասին ասել է Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:
«Տեսնենք, հնարավոր է` ծրագրով կայանա»,- ասել է նա:
Նշենք, որ այցը կկայանա սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության ֆոնին: Նա սպանվել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը: Թուրքական կողմը պահանջում է Սաուդյան Արաբիայից` արտահանձնել սպանության մեղավորներին: Սպանությունը կապում են արքայազնի անվան հետ: