|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի հաշվարկների՝ երկրի ԶՈւ-ում կորոնավիրուս է ախտորոշվել արդեն 5335 մարդու մոտ. այս մասին գրում է Интерфакс-ը՝ Պենտագոնին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում ՝ մեկ շաբաթում հիվանդությամբ է վարակվել մոտ 600 մարդ։
Կորոնավիրուսով է վարակվել 3438 զինծառայող (նրանցից 97 –ը հոսպիտալացվել է, 859-նն` արդեն բուժվել), 837-ը քաղաքացիական ծառայողներ են, 358-ը` Պենտագոնի կապալառու ընկերությունների աշխատակիցներ և այլք։
Մահվան ելքերի թիվը հասել է 22-ի։ Զոհերի մեկը Թեոդոր Ռուզվելտ ավիակրի նավաստի է, որտեղ վարակի բռնկման հետևանքով արդեն վարակվել է մոտ 700 նավաստի։
Վարակվածների ամենամեծ թիվը, այն է՝ 1240, բաժին է ընկնում ԱՄՆ ռազմածովային ուժերին: