|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արցախում այսօր ժամը 20:00-ի դրությամբ Արցախի նախագահի եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 76 471 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 72,7 տոկոսը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:
Նա ներկայացրեց ընտություններին ակտիվությունն ըստ շրջանների:
Ըստ այդմ, Ստեփանակերտում քվեարկել է 27 893 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 70,6 տոկոսը:
Ասկերան - 9611 ընտրող կամ 79,4 տոկոսը
Հադրութում – 6707 ընտրող կամ 76,3 տոկոսը
Մարտակերտ - 9942 ընտրող կամ 73,3 տոկոսը
Մարտունի – 12 657 կամ 72,5 տոկոսը
Շահումյան – 1600 ընտրող կամ 74,8 տոկոսը
Շուշի – 2853 ընտրող կամ 71,7 տոկոսը
Քաշաթաղ – 4799 ընտրող կամ 67,5 տոկոսը
Երեւան- 409 ընտրող կամ 52,2տոկոսը: