|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հաղորդումների կամ այլ գրությունների առձեռն տարբերակով ընդունումը մինչև իրավիճակի կարգավորումը:
Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ խնդրելով այսուհետ վերը նշված փաստաթղթերը ուղարկել ծառայության էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեով:
Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել (+34711) 900 029 հեռախոսահամարով: