|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կորոնավիրուսը փրկում է. ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ այն համարելով իշխանությունների համար իրենց խոստումները չիրականացնելը պարզաբանելու միջոց:
«Դե, ինչպես ասում են՝ «չկա չարիք՝ առանց բարիքի»:
Տնտեսական հեղափոխության ու մարդկանց կյանքը բարելավելու՝ դեռեւս չիրականացված խոստումը դարձյալ մի քանի ամիս հեռու տշելու առիթն այս անգամ կորոնավիրուսն է:
Դե իսկ ժողովուրդը դեռ համբերատար սպասում է:
Հա, չմոռանանք, որ կորոնավիրուսի տարածման մեղավորը ոչ այլ ոք է, քան հենց ինքը՝ քաղաքացին:
Հերիք չի, որ նա իր գլխից չի հանում աղքատությունն ու շարունակում է սոված ապրել, մի բան էլ՝ օրը մի քանի անգամ չի չափում իր ջերմաստիճանը եւ չի ինքնամեկուսացվում:
Արա, բայց ինչ ամոթ ա»,- գրել է պատգամավորը: