|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ իր երկիրը Սոմալիին 5 մլն դոլարի օգնություն է ցուցաբերելու, նաեւ աֆրիկյան այդ երկրի սովյալներին 50 տոննա սննդամթերք է տրամադրելու:
Կուբայում քիմիաթերապիայի կուրս անցնող Չավեսը երեկ զանգահարել է Վենեսուելայի պետական հեռուստաընկերություն եւ տեղեկացրել, որ հրաման է ստորագրել «վայրի կապիտալիզմի մեղքով սովի մատնված Սոմալիին» փրկելու վերաբերյալ:
Նախագահը նշել է նաեւ, որ շուտով Սոմալի է ուղարկվելու զինված ուժերի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով, որը տեղում պարզելու է, թե ինչ այլ օգնություն կարող է ցուցաբերել Վենեսուելան. տեղեկացնում է mignews.com-ը: