|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը երեկ ուղերձով է հանդես եկել եւ ընթերցել Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիին ուղղված իր նամակը, որում նա իր «մարտական ընկերոջը» հաղթանակ է մաղթել:Թող Ամենագութ եւ ամենաթող Բարձրյալն օրհնի եւ պահպանի քեզ եւ Լիբիայի ժողովրդին: Ամուր գրկում եմ քեզ, Մուամմա'ր, եղբայրական կապվածության խոր զգացումով: Երկար կյանք քեզ, մարտական եղբայր: Լիբիան պետք է ապրի եւ հաղթի»,- է RIA-Novosti գործակալության փոխանցմամբ` ասել է Չավեսը:Նա նաեւ հիշեցրել է, որ «կայսրությունը շարունակում է ագրեսիան` ընդդեմ Լիբիայի եւ ցանկանում է սպանել Քադաֆիին: Ագրեսորներն արդեն սպանել են նրա երեխաներին ու թոռներին եւ շարունակում են ամենօրյա ռմբակոծությունները: Դա ուղղակի սարսափելի է»: