|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վաշինգտոնը պատրաստ է ցանկացած օգնություն ցույց տալ պաշտոնաթողությունից հրաժարվող լիբիացի առաջնորդ Մուամար Քադաֆիի հակառակորդներին: Ինչպես տեղեկացնում է Associated Press գործակալությունը, երեկ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Նա նաեւ դիմել է Աֆրիկայի մյուս երկրների կառավարություններին՝ հորդորելով ռազմական օգնություն ցույց չտալ Քադաֆիին եւ վարձկաններ չուղարկել Լիբիա: Քլինթոնը չի ճշտել, թե ԱՄՆ-ը կոնկրետ ինչով է պատրաստ օգնել, սակայն ռազմական օգնության մասին առայժմ խոսք չկա:
Երեկ լիբիական ընդդիմությունը խոշոր հաջողության է հասել Քադաֆիի կողմնակիցների նկատմամբ: Թեեւ Տրիպոլին դեռեւս իշխանության հսկողության ներքո է, ընդդիմադիրներն ամրապնդել են իրենց դիրքերը մայրաքաղաքի շրջակա տարածքներում: Նրանք գրավել են Տրիպոլիից ընդամենը 40 կմ հեռավորության վրա գտնվող Էզ Զավիյա խոշոր քաղաքը:
Տարբեր տվյալներով` փետրվարի 15-ից սկսված ընդվզումների հետեւանքով զոհվել է 1000-2000 մարդ, ավելի քան 5 հազարը վիրավոր են: