|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հաագայի միջազգային քրեական դատարանն այս շաբաթ Լիբիայի կառավարության 5 անդամների, այդ թվում` Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի եւ նրա ավագ որդու` Սեիֆ ալ Իսլամի ձերբակալության հրամանագիր է տալու:
Այսօր նման տեղեկատվություն է տարածել «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, որի ձեռքն է ընկել գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոյի զեկույցը:
Ըստ լրատվամիջոցի` ձերբակալման ենթակա են նաեւ Լիբիայի նախկին արտգործնախարար Մուսա Կուսան, որը փախել էր Մեծ Բրիտանիա, եւ արտաքին անվտանգության ծառայության ղեկավար Աբու Զեյդ Օմար Դուրդահը, որը ներկայումս թաքնվում է Թունիսում:
Հաագային դատարանն ապացույցներ ունի, որ Լիբիայի կառավարությունը, մինչ երկրում քաղաքացիական պատերազմի բռնկումը, ծրագրել է քաղաքացիների սպանությունների միջոցով ճնշել դժգոհությունները:
Սպասվում է, որ Մորենո-Օկամպոն վաղը` մայիսի 5-ին, զեկույց կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: