Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Տնտեսագեռ Գոռ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Հայաստանի արտաքին պետական պարտքը ՀՀ բոլոր վարչապետերի օրոք:
Տեսանյութը վերաբերվում է 1993 թվականից մինչեւ 2019 թվականը ընկած ժամանակահատվածին:
Նշվում է, որ պետական պարտքը նվազել է 2000, 2005 եւ 2014 թվականներին եւ բոլոր դեպքերում էլ դա տեղի է ունեցել արժութային փոխարժեքների տատանումների հաշվին: 2018-իմայիսից մինչեւ 2019-ի նոյեմբերի ՀՀ պետական պարտքը չի աճել: 2017-ին գրանցվել է արտաքին պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշի ամենաբարձր մակարդակը՝ 48 տոկոս:
2018-2019 թվականներին այդ հարաբերակցության մասով առկա է դրական միտում. 2019-ին այդ ցուցնաիշը նվազել է 43 տոկոսի: Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք արտաքին պետական պարտքը աճել է 724 մլն դոլարով, Քոչարյանի օրոք՝ 827 մլն դոլարով, Սերժ Սարգսյանի օրոք՝ 3 մլրդ 983 մլն դոլարով, Արմեն Սարգսյանի օրոք՝ 256 մլն դոլարով: