|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Երեկ համացանցում լայնորեն քննարկվեց Ռուսաստանից գնված ՍՈւ-30ՍՄ կործանիչների լուսանկարները, որոնք արված էին ռուսական ավիաբազայից:
Ռազմական, փորձագիտական BMPD բլոգի հաղորդմամբ, ՀՀ Պաշտապանության նախարարությունը դեռևս 2012 թ. էր կնքել շրջանակային համաձայնագիրը (նախնական դրույթներով պայմանագիր, որոնք հետագայում ունեն ճշգրտման և լրացումների կարիք), որով նախատեսվում է ձեռք բերել 12 կործանիչ:
2019 թ. հունվարի վերջին ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ կնքվել է կործանիչների ձեռքբերման պայմանագիրը:
Այսպիսով Հայաստանը դարձել է հետխորհրդային երրորդ երկիրը՝ Ղազախստանից և Բելոռուսից հետո, ով գնել է ռուսական վերոնշյալ կործանիչները: