|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գիտի երկրի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ բանավեճերի մասին: Այդ հարցին, ըստ yerkir.am-ի, նա անդրադարձել է տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում:
«Սահմանադրությունը կենդանի գործիք է, այն պետք է համապատասխանի հասարակության զարգացմանը»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը չի տեսնում նոր Սահմանադրություն ընդունելու իմաստ, համենայն դեպս, ըստ նրա, այդ առաջարկներում տրամաբանություն կա: «Սակայն այդ ամենը պետք է անել լավ նախապատրաստական աշխատանքից ու հասարակության շրջանում խոր բանավեճից հետո, շատ զգուշորեն»,- ընդգծել է նա:
Պուտինը նաև հավելել է, որ կարելի է փոխել «նախագահական երկու հաջորդական ժամկետների մասին» ձևակերպումը, որի շնորհիվ ինքը երկու ժամկետ կարողացավ զբաղեցնել նախագահի պաշտոնը, իսկ հետագայում՝ դարձյալ վերադառնալ:
Ի դեպ, վերջերս անցկացված հարցումների համաձայն՝ ռուսաստանցիների 68 տոկոսը համարում է, որ անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել երկրի Մայր օրենքում: