|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բաքվում ոստիկանության կողմից կալանավորված 36-ամյա տղամարդը փախել է հիվանդանոցից։ Նա ձեռնակապերով էր։ Այս մասին տեղեկացրել է Report-ը։
Տեղեկատվության համաձայն՝ Էլգյուն Սադիղովին բռնել էին որպես կասկածյալ։ Մեկուսարանում նա հաջողեցրել էր կուլ տալ թեյի գդալը։
Ոստիկանության հսկողության տակ Է. Սադիղովին զննել է բժիշկը։ Զննման ժամանակ տղամարդուն հաջողվել է շեղել ոստիկանության ուշադրությունը եւ փախչել հիվանդանոցից՝ թռչելով 4-րդ հարկից։
Իրավապահ մարմինների իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում Է.Սադիղովը բռնվել է սեփական տանը։