|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքարկմամբ Վերաքննիչ քրեական դատարանի նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին 16:30-ին. Yerkir.am-ն այս մասին տեղեկանուն է դատական տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ սա նոր կազմով առաջին նիստն է, գործը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին:
Նախորդ դատական նիստոի ընթացքում դատավոր Մխիթար Պապոյանը բավարարել էր դատախազների միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնել:
Հիշեցնենք, որ երկրորդ նախագահի փաստաբանները բողոքարկել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, ըստ որի՝ մերժվել էր նախկին նախագահին գրավով ազատելու մասին միջնորդությունը: