|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գիշերը Բեյրութի կենտրոնում առնվազն վեց ցուցարար տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել անկարգությունների դեմ պայքարի ոստիկանական ստորաբաժանումների և բողոքի շարժման մասնակիցների բախումների ժամանակ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ իրավապահները բերման են ենթարկել 11 մարդու, որոնք ագրեսիվ վարքագիծ են դրսևորել և Ռիադ Սոլհի հրապարակում հարձակվել ոստիկանության աշխատակիցների վրա:
Միջադեպի հիմնական պատճառը դարձել է մի խումբ երիտասարդների փորձը փշալարերի միջով անցնել դեպի կառավարական պալատ:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 19-ին, ցուցարարները խափանել են խորհրդարանական նստաշրջանի անցկացումը հարևան Էտուալ հրապարակի պալատում: Բողոքի ակցիաների մասնակիցները ավտոմեքենաներին արգելել են մոտենալ պալատին: Պատգամավորների նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով՝ պայմանավորված անհրաժեշտ քվորումի բացակայությամբ:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Լիբանանում բողոքի զանգվածային ակցիաների ալիքն սկսվել է հոկտեմբերի 11-ին և հանգեցրել Սաադ Հարիրիի գլխավորած կոալիցիոն կառավարության հրաժարականին: