|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Առնվազն վեց իրաքցի զինվորներ և անվտանգության աշխատակիցներ են սպանվել կամ վիրավորվել Իրաքի տարբեր մասերում երկու առանձին պայթյունների արդյունքում:
Ջալավլայի ենթաշրջանի ոստիկանությունը հաղորդում է ապրիլի 21-ի երեկոյան Խանաքինի և Ջալավլայի միջև պայթյունի մասին, որի արդյունքում զոհվել է մեկ իրաքցի զինվոր և վիրավորվել` երեքը:
Նմանատիպ պայթյուն է տեղի ունեցել միաժամանակ Ամիրլի Օզեմ և Համրին թաղամասերը կապող ճանապարհին: Զոհվել է անվտանգության երկու աշխատակից: Այս մասին հայտնել է Ամիրլիի ոստիկանապետը: Նրա խոսքով՝ անվտանգության աշխատակիցները մահացել են «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալների որոնելու գործողության ընթացքում: