Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-11-11 11:24
Քաղաքական

Հուսով եմ՝ Արայիկ Հարությունյանը հասկացավ, որ չկա «ներսի-դրսի» Դաշնակցություն. Գոռ Սարգսյան

Հուսով եմ՝ Արայիկ Հարությունյանը հասկացավ, որ չկա «ներսի-դրսի» Դաշնակցություն. Գոռ Սարգսյան

Արայիկ Հարությունյանը շատ անպարկեշտ և նախարարին ոչ հարիր արտահայտություններ արեց մեր հասցեին, փորձեց բաժանումներ անել Դաշնակցության մեջ՝ չճանաչելով ՀՅԴ-ին: Արդեն խնդիր է, որ ԿԳՆՍ նախարարը չի ճանաչում 130 տարվա կուսակցությանը. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը, որը մասնակցում է ԵՊՀ ուսանողների՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով դասադուլին:

«Բնականաբար,  մենք չարձագանքեցին, բայց մեր դրսի կառույցի ընկերները երկու օրվա ընթացքում 19 երկրից աջակցություն հայտնեցին մեզ և նույն՝ հրաժարականի պահանջով հանդես եկան: Ինձ թվում է՝ Արայիկ Հարությունյանը հասկացավ, որ դրսի-ներսի Դաշնակցություն չկա. Դաշնակցությունը մեկն է»,- հայտարարեց նա:

Նշենք, որ Երևանում շարունակվում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով դասադուլները և նստացույցը: Այժմ ԵՊՀ ուսանողներն ու ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները իրազեկման երթ են իրականացնում երևանյան այլ բուհերի առջև:

Գոռ Սարգսյանը նշեց, որ բնական և նորմալ է, որ  Նիկոլ Փաշինյանը փորձեց պաշտպանել ԿԳՄՍ նախարարին, քանի որ նախարարն իր թիմակիցն է, իր հետ քայլած մարդն է և նրանց կուսակցության մեջ բարձր դիրք ունեցող պաշտոնյա: «Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա կառավարության քաղաքականությունն է, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ ոլորտի պատասխանատուն Հարությունյանն է, և նա պետք է լքի այդ նախարարությունը»,- հավելեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամը: