|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իսրայելը նախազգուշացնում է քրդերի էթնիկ զտումների մասին և միջազգային հանրությանը կոչ անում միջոցներ ձեռնարկել ու օգնություն ցուցաբերել քուրդ ժողովրդին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոն՝ քննադատելով ՄԱԿ-ին Իսրայելի վրա կենտրոնանալու համար, մինչդեռ Թուրքիան հետապնդում է քրդերին և ԴԱԻՇ ահաբեկիչներին ազատում սիրիական բանտերից:
«Մեր վերջին հանդիպումից հետո Էրդողանը ներխուժեց Սիրիայի հյուսիս և անկայունություն առաջացրեց տարածաշրջանում: Երկար տարիներ Էրդողանն ապակայունացնում է տարածաշրջանը բռնության և ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու միջոցով: Նա սպառնում է լրագրողներին, հետապնդում է կրոնական փոքրամասնություններին և նպաստում հակահրեական տրամադրվածությանը»,- հայտարարել է Դանոնը: