Միասին կարող ենք
կարևոր
1294 դիտում, 4 ժամ առաջ - 2026-04-14 18:11
Քաղաքական

ՀՀԿ-ն շարունակելու է անզիջում պայքարը՝ աջակցելով ընդդիմադիր ուժերին. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ-ն շարունակելու է անզիջում պայքարը՝ աջակցելով ընդդիմադիր ուժերին. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, ընդդիմադիր ուժերը պետք է վերլուծեն նախորդ տարիների քաղաքական պայքարի փորձը, ընդունեն սխալները և դրանցից հետևություններ անեն՝ հանրային վստահությունը վերականգնելու համար։

«Այլ է խնդիրը, որ իշխանությունը բուն ընտրությունների հարցի՝ իր համար շահեկան լուծման ճանապարհը տեսնում է ոչ թե ազատ, արդար, հավասար, մրցակային միջավայրում պայքարի, այլ ապօրինությունների միջոցով քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու, վնասելու, ընդհուպ՝ ազատությունից զրկելու ճանապարհով: Ընտրությունների լեգիտիմությունը որոշվում է ոչ միայն քվեարկության օրով, այլև մինչ այդ ձևավորված միջավայրով: Գործող ռեժիմի քաղաքական հետապնդումները, բռնաճնշումները, այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը, վարչական ռեսուրսի չարաշահումը, տեղեկատվական անհավասար պայմանների ստեղծումը, արտաքին ապօրինի միջամտությունները հիմք են տալիս պնդելու, որ խաթարվում է ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքը՝ ոչ լեգիտիմ դարձնելով պրոցեսի էությունը։

ՀՀԿ-ն շարունակելու է անզիջում պայքարը՝ աջակցելով ընդդիմադիր ուժերին և ազգային օրակարգի առաջմղմանը»,-ԱԺ ամբիոնից հայատարարել է Աբրահամյանը։