|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, աջակցելով Ուկրաինային, լրացուցիչ լծակներ է ստանում Վլադիմիր Պուտինի նկատմամբ. գրում է հայտնի ֆրանսիական Le Figaro թերթը:
Երկու նախագահները երբեմն ընդհանուր շահեր ունեն Արևմուտքի դեմ, բայց մրցակիցներ են Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ստամբուլ կատարած այցի ընթացքում համաձայնել է ամրապնդել թուրք-ուկրաինական ռազմական համագործակցությունը, այդ թվում`թուրքական անօդաչու թռչող սարքերի ձեռք բերման շուրջ, որոնք Լեռնային Ղարաբաղում մեծ կորուստներ են պատճառել հայկական ուժերին:
Միաժամանակ, թերթի ուկրաինական աղբյուրը նշել է, որ իրենք ամբողջովին չեն վստահում թուրքերին, նրանք մի օր կարող են դավաճանել իրենց՝ հօգուտ Մոսկվայի հետ հարաբերությունների: