|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իսրայելական անօդաչու թռչող սարքերի թռիչքները Լիբանանի վրայով դադարեցվել են «Հըզբոլլահ»-ի գերազանց հակաօդային պաշտպանության շնորհիվ․ ասել է «Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլահը:
«Իրանն՝ ինքը, ոչ թե նրա դաշնակիցները, վճռականորեն կպատասխանեն Իսրայելի ցանկացած հարվածի: Իրանը հզոր տարածաշրջանային պետություն է, և նրա հետ ցանկացած պատերազմ կպայթեցնի ամբողջ տարածաշրջանը»,- ասել է նա իրանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Նասրալլահը նաեւ նշել է, որ «Հըզբոլլահ»-ի ճշգրիտ կառավարվող հրթիռները սփռված են ամբողջ Լիբանանով մեկ, ուստի Իսրայելը ստիպված կլինի լայնածավալ պատերազմ սկսել՝ դրանք ոչնչացնելու համար։