|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ իր գլխավորած հանրապետությունը պատրաստ է հարված հասցնել Սիրիայից Հյուսիսային Կովկաս ներթափանցող՝ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նրա պնդմամբ՝ Չեչնիան պատրաստ է ապահովել երկրի անվտանգությունը: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով հանրապետության տարածքում հատուկ ջոկատներ են ստեղծվել:
«Մենք հաճույքով կընդունենք նրանց: Դրանք կլինեն թատրոնի՞ տոմսեր, թե՞ գերեզմանոցի, դեռևս անհայտ է»,- կատակել է Կադիրովն ու կարծիք հայտնել՝ ռուսական զորքերն ի վիճակի են «կարգուկանոն հաստատել Սիրիայում»: