|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը խոստացել է ոչնչացնել Ռուսաստանին սպառնացող և Կովկասում պատերազմ ցանկացող «Իսլամական պետության» գրոհայիններին: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Նա այդ սպառնալիքները «մանկական» է անվանել:
«Այդ անասունները ոչ մի կապ չունեն Իսլամի հետ: ԱՄՆ-ին ենթակա բոլոր երկրները ոչ մի բանի չկարողացան հասնել իրենց պատժամիջոցներով, և ահա ինչ-որ անլվա հանցագործ որոշել է իրեն շնիկի տեղ դնել: Ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նա, ում մտքով կանցնի սպառնալ մեր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին, կոչնչացվի այնտեղ, որտես նա դա արել է»,- գրել է Կադիրովը: