Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Իդլիբ նահանգում զինյալներին զենք մատակարարելու մեջ կասկածվող Հեյզեմ Թոփալջըն մահացել է Թուրքիայում մի քանի օր առաջ: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զինյալը մահացել է ավտովթարի արդյունքում. մեքենան, որում գտնվել են Թոփալջան և մի քանի այլ մարդիկ, բախվել են բեռնատարի:
Թոփալջըն հայտնի էր նրանով, որ Թուրքիայից բազմիցս զենք էր տեղափոխում Սիրիա և մասնակցում թուրքամետ «Սիրիական ազատ բանակի» և զինյալների դաշտային հրամանատարների հավաքներին:
Թուրքիայում մի քանի «քրեական գործեր» են հարուցվել Թոփալջըի դեմ և ձերբակալման հրաման է արձակվել, բայց դա չի խանգարել նրան ազատ տեղաշարժվել ամբողջ երկրում և հատել սահմանը, ինչն իր հերթին խոսում է նրա՝ հատուկ ծառայությունների հետ Թուրքիայի սերտ կապերի մասին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ժամանակակից պատմության ընթացքում որևէ գործչի վերացնելու համար «ավտովթարի զոհ» դարձնելը հայտնի պրակտիկա է։