|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Կառավարությունը ընդունեց որոշում, որով վերաբաշխումներ կատարվեցին առողջապահության բյուջետային տողերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, վերաբաշխման արդյունքում հետևյալ ծառայությունները կստանան հավելյալ ֆինանսավորում:
Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ` 470 մլն դրամ, ուռուցքաբանական և արյունաբանական բժշկական օգնության ծառայություններ` 250 մլն դրամ:
Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններին կուղղվի 208 մլն դրամ, շտապ բժշկական օգնության ծառայություններին` 145, հեմոդիալիզի ծառայություններին` 80 և աղիքային ու այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններին` 80 մլն դրամ: