|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց, ըստ որի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին աջակցություն կցուցաբերվի:
Կառավարության կողմից ֆինանսավորում կստանան «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։
«Իմ քայլը» դաշինքը, համապատասխանաբար, կստանա 78 միլիոն դրամ, ԲՀԿ-ն՝ 9,1 միլիոն դրամ, «Լուսավոր Հայաստանը»՝ 7 միլիոն դրամ, ՀՀԿ-ն՝ 5,2 միլիոն դրամ, ՀՅԴ-ն՝ 4,3 միլիոն դրամ։