|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արցախի Հանրապետության ԱԳՆ և ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ՝ Արցախում անցկացված համաժողովին մասնակցել են նաև Հարավային Ամերիկայից ժամանած Արցախի բարեկամները:
Պատվիրակության անդամ, ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի անդամ Էդուարդո Կոստանյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ խմբում ընդգրկված են պատվիրակներ Ագենտինայից, Ուրուգվայից, Չիլիից, Կոստա Ռիկայից և Իսպանիայից:
«Համաժողովը կարևոր է, որովհետև մեր հյուրերը ականատես եղան, թե ինչպես են աշխատում ամբողջ աշխարհի Հայ Դատի հանձնախմբերը՝ Ղարաբաղի և Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»,- ասել է Էդուարդո Կոստանյանը:
ՀՅԴ Հարավային Ամերիկայի ԿԿ անդամը նաև հույս է հայտնել, որ Հայոց Ցեղասպանությունն առաջինը ճանաչած Ուրուգվայը առաջինն է լինելու նաև Արցախի ճանաչման գործում և Արցախի առաջին դեսպանատունը կբացվի հենց Ուրուգվայում: