|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
««Ժողովուրդը» գրում է. «Այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում և ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամավորով փոխելու հարցը:
Մեր տեղեկություններով՝ դրա պատճառը հունիսի 24-ին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում տեղի ունեցած դեպքն էր, երբ պատգամավորը չէր մասնակցել Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցով քվեարկությանը, և դա պատճառաբանվեց այնպես, որ ուկրաինացի պատգամավորների հետ պայմանավորվածություն է եղել:
Այդ շրջանում հնարավոր եղավ հարթել հարաբերությունները ռուսական կողմի հետ, և Իգիթյանը մնաց պատվիրակության կազմում, սակայն վերջին օրերին այդ խոսակցությունները կրկին ակտուալ են դարձել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այդ հարցով մեկնաբանություն ստանալ հենց Հովհաննես Իգիթյանից, սակայն նա այդ պահին չցանկացավ մեկնաբանություն տալ իր հնարավոր փոփոխության վերաբերյալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում