|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սեպտեմբերի 1-ին, ժամը 20:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենց թաղամասի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:13-ին, մարվել` 21:30-ին: Այրվել է ավտոտնակի ներսի փայտյա երեսպատումը (մոտ 40 քմ). ներսում ավտոմեքենա չի եղել: