|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հուլիսի 17-ին այցելեց Դրուսկինինկայի առողջարանային քաղաք, որտեղ հանդիպեց քաղաքապետ Ռիչարդաս Մալինաուսկասի (Ričardas Malinauskas) հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնեցին, որ հանդիպման սկզբում քաղաքապետ Մալինաուսկասը դեսպան Մկրտչյանին ներկայացրեց Դրուսկինինկայի զբոսաշրջային հնարավորություններն ու ենթակառուցվածքները, քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները։
Դեսպան Մկրտչյանը նշեց, որ ՀՀ դեսպանությունը մեծապես կարևորում է Հայաստանի և Լիտվայի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը և հույս հայտնեց, որ առաջիկայում այդ համագործակցությունը կներառի նաև Դրուսկինինկայը և Հայաստանի քաղաքներից որևէ մեկը: Դեսպանը ներկայացրեց նաև Հայաստանի առողջարանային քաղաքների ընդհանուր նկարագրությունն ու առանձնահատկությունները։
Կողմերն անդրադարձ կատարեցին նաև փոխադարձ այցելությունների կազմակերպմանը, երկու երկրների միջև առողջարանային զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորություններին, առաջիկայում համատեղ միջոցառումների անցկացմանը։