|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Երևանի Դավիթաշեն համայնքում քարոզարշավ էր իրականացնում Երևանի գործող քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը: Բնակիչների հետ զրույցի ժամանակ, մի բնակիչ հարցրեց նրան մետրոյի նոր կայարան կառուցելու հնարավորության մասին: Տարոն Մարգարյանը նշեց, որ բոլորն են ցանկանում որ մետրոյի նոր կայարան կառուցվի, սակայն պետք է նայել, արդյո՞ք կան դրա հնարավորությունները: Ըստ Տարոն Մարգարյանի, իրենք կարող են եղածը պահել, ապահովել մետրոյի անվտանգ աշխատանքը: Եվ մետրոյի ցանցը ընդլայնել կարող են միայն այն ժամանակ, երբ լինի դրա հնարավորությունը: