|
Փոխարժեքներ
31 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Էղիլ` Դիարբեքիրից 50 կմ հեռու գտնվող անտիկ քաղաք: Այս շրջանն ունի ասորիներից մնացած ամրոց, մի շարք անտիկ քարանձավներ: Քաղաքը պատմության ընթացքում ունեցել է մի շարք անուններ` արամեերեն` Աշիպալիս, հայերեն` Արկաթիակերտ, Կարկաթիակերտ, ասորերեն` Էնջիլ, Էնիգելենե կամ էլ Անգլ, հունարեն` Կարկաթիոկերտա, քրդերեն` Գել, իսկ թուրքերեն` Էղիլ:
Gazetekarinca.com կայքի լրագրող Աբդուրահման Գյոքը զբոսնել է երբեմնի հայկական հզոր թագավորություններից մեկի քաղաքով և գեղեցիկ տեսանյութ հրապարակել: