|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Պատերազմից հետո Արցախի իշխանությունների և անհատների հետ մասնավոր զրույցներում, նաև հրապարակումներում բազմիցս նշել եմ, որ ավելի ճիշտ է ուժեղացնել շրջանները, քան մայրաքաղաքը։
Մեծ քաղաքները, ընդհանրապես, ճգնաժամերի ընթացքում խոցելի են, չեն կարողանում դիմանալ հումանիտար խնդիրներին, որոնք հատկապես գյուղերը ավելի հեշտ են հաղթահարում։
Նույնը հիմա եմ ասում։ Պետք է կարողանալ բնակչության ճիշտ տեղաբաշխում անել։ Ես գիտեմ, որ մի շարք շրջաններում ազատ տներ կան, չմշակվող հողեր, որոնք հնարավոր է օգտագործել։
Բերքի առումով այս տարի հավանաբար արդեն ուշ է, բայց ձմեռը մոտ է, և տուն տաքացնելու համար ևս գյուղի տոյնը ավելի շատ հնարավորություններ ունի, քան քաղաքի բազմաբնակարան շենքը, որի ջեռուցման համար անհարժեշտ գազը կամ էլեկտրականությունը խնդիր են Արցախում»։