|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճապոնական Օսակայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է իրավիճակն աշխարհի տարբեր տարածաշրջաններում. հայտնում է РИА Новости-ն:
«Իհարկե, խոսել ենք աշխարհի տարբեր տարածաշրջաններում իրավիճակի մասին: Ընդհանուր առմամբ, դրանք օգտակար բանակցություններ էին»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նաև նշել է, որ Մոսկվան երկխոսության մեջ է ԱՄՆ-ի հետ Սիրիայի հարցով, և երկրները համակարգված գործում են ահաբեկչության դեմ պայքարում:
Հիշեցնենք, որ Թրամփն, իր հերթին, ասել է, որ հանդիպումը «հիանալի» է անցել: