|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006թ. հունիսի 15-ին։ ՀՀ պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականի հունիսի 15-ին:
ՀՀ դրոշը եռագույնն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն: Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ եռագունի երեք գույներից կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի պայքարը Հայաստանի ազատության և անկախության համար: Կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի ձգտումը՝ ապրելու խաղաղ երկնքի տակ, իսկ նարնջագույնը` հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդը և աշխատասիրությունը:
Հայաստանի եռագույնն ընդունվել է 1990թ. օգոստոսի 24-ին ՀՀ գերագույն խորհրդի կողմից: