|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի պատմության թանգարանը Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ գրառում է կատարել.
«2026 թվականից օգոստոսի 23-ը Հայաստանում նշվում է որպես Պետական խորհրդանիշների օր։
36 տարի առաջ հենց այս օրը՝ 1990թ․ օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով էլ դրվեց Հայաստանի անկախացման գործընթացի հիմքը։
ՀՀ դրոշը, զինանշանը և օրհներգը միայն խորհրդանիշներ չեն, այլ նաև հայկական պետականության վերականգնման, ազգային ինքնության, ազատության և անկախության յուրօրինակ մարմնավորումը։
Լուսանկարում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության եռագույն դրոշը (վերականգնված), որը գտնվում էր վարչապետ Հովհաննես Քաջազնունու աշխատասենյակում, 1918թ., Երևան, մետաքս, ՀՊԹ հավաքածու։
Դրոշը թանգարանին է նվիրել Հ. Քաջազնունու դուստրը՝ Մարգո Քաջազնունին։
Այն կարող եք տեսնել թանգարանի մշտական ցուցադրության «Գոյապայքար և վերածնունդ. Հայաստանի Հանրապետություն» սրահում»։