|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Բանանց» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Արտակ Դաշյանի հետ. հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Դաշյանը «Բանանցի» սան է, հանդես է եկել «Բանանցում» 2009 և 2011-2012 թվականներին։
«Շնորհավորում ենք Արտակին հարազատ ակումբ վերադառնալու կապակցությամբ և մաղթում բազում հաջողություններ, գոլեր և տիտղոսներ «Բանանցի» կազմում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Կարիերայի ընթացքում հայ ֆուտբոլիստը խաղացել է նաև Դոնեցկի «Մետալուրգում», Կապանի «Գանձասարում», Սկոպյեի «Վարդարում», իսկ վերջին ակումբը եղել է Երևանի «Ալաշկերտը», որտեղից այս տարվա մարտին հեռանալուց հետո մնացել էր առանց ակումբի։
Դաշյանը կարիերայի ընթացքում դարձել է 41 գոլի հեղինակ, որոնցից 15-ը հեղինակել է «Բանանցի» կազմում: