|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Եվրոպայի լիգայի մեկնարկից առաջ Երևանի «Բանանցը» պայմանագիր կնքեց դարպասապահ Դմիտրի Նեպոգոդովի հետ, ով հանդես կգա Հայաստանի փոխչեմպիոնի կազմում վարձավճարով մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Դմիտրի Նեպոգոդովը ծնվել է 1988 թվականի փետրվարի 17-ին: Երիտասարդ դարպասապահը մեր թիմ է տեղափոխվում Դոնեցկի «Մետալուրգից», որի կազմում Ուկրաինայի անցյալ մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում: Նեպոգոդովը ժամանակին եղել է Մարսելի «Օլիմպիկի» դարպասապահը, ճիշտ է` այս թիմի կազմում չի հասցրել մասնակցել պաշտոնական հանդիպումների: Միևնույն ժամանակ Նեպոգոդովը հանդես է եկել Ուկրաինայի տարբեր տարիքային ազգային հավաքականներում:
Ուկրաինացի դարպասապահը, որի հասակը 197սմ է, «Բանանցի» կազմում արդեն կարող է մասնակցել Եվրոպայի լիգայի հանդիպումներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր թիմի հիմնական դարպասապահ Ստեփան Ղազարյանը մոտակա մեկ ամսվա ընթացքում բացակայելու է, Նեպոգոդովի տրանսֆերը, անկասկած, շատ կարևոր է և ճիշտ ժամանակին: