|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հունիսի 3-ին Լիբանանի Հայկազյան համալսարանում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայկազյան համալսարանի (ք. Բեյրութ, Լիբանան) միջև ստորագրված Համագործակցության հուշագրի շրջանակներում կազմակերպված Արցախի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական կորպուսի 2 աշխատակիցների՝ Արմեն Սարգսյանի և Սամվել Սարյանի մասնակցությամբ ուսումնական ծրագրի ավարտին: Այս մասին տեղեկացնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը:
Միջոցառմանը ներկա էին Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանը, Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը, Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Պետո Դեմիրճյանը, համալսարանի արվեստի և գիտությունների դեկան Արդա Էկմեկջին, «Հայկական Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն Անդրանիկ Դաքեսեանը։
Միջոցառման ավարտին համալսարանի նախագահ Հայտոսթյանը և դեսպան Աթաբեկյանը Արմեն Սարգսյանին և Սամվել Սարյանին հանձնեցին ավարտական վկայականներ: